Իլհամ Ալիև. «Ադրբեջանական բանակը արժանի պատասխան տվեց հակառակորդին»

irevanaz.comՀայաստանը շարունակում է անտեսել ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի անընդունելության մասին հայտարարությունները:
Այս մասին չորեքշաբթի կայացած նախարարների կաբինետի ընդլայնված նիստում՝ նվիրված ընթացիկ տարվա 9 ամիսների սոցիալ-տնտեսական արդյունքներին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ այն ուժերը, որոնք հանդես են գալիս ստատուս քվոյի անընդունելության մասին հայտարարություններով, պետք է անցնեն գործնական քայլերի:
«Ադրբեջանում հաջողությամբ է ընթանում բանակաշինության գործընթացը», - հայտարարել է նախագահը ու հավելել որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2014 թվականի 9 ամսում կազմել է 2,5%, իսկ ոչ նավթային ՀՆԱ-ն աճել է 6%-ով: Ընդ որում՝ հաշվետու ժամանակահատվածում սղաճը կազմել է 1,5%, իսկ բնակչության դրամական եկամուտները աճել են 5,4%-ով:
«Ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 19 մլրդ դոլար, որից 11 միլիարդ դոլարը ներքին ներդրումներն են: Այս ժամանակահատվածում Ադրբեջանի արժութային պահուստներն ավելացել են 3,6 մլրդ դոլարով՝ կազմելով 53 մլրդ դոլար», - ասել է Իլհամ Ալիևը:
Նախագահն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում երկրում ավելի քան 100 հազար աշխատատեղ է բացվել:



Читайте также

Оставить комментарий