ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵՑԻՆ 10-ՅԱԿ ԹՇՆԱՄԻՆԵՐ»

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵՑԻՆ 10-ՅԱԿ ԹՇՆԱՄԻՆԵՐ»«Հայաստանի զինված սադրանքի արդյունքում մենք մարդկային կորուստներ ունեցանք, այդ թվում՝ զոհվեց 1 խաղաղ բնակիչ»:
Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանների և ավտոմեքենաների  հանձնման արարողության ժամանակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ սահմանի Թովուզի հատվածում մեր տարածքները գրավելու նպատակով Հայաստանի զինված ուժերն անցել են հարձակման: Հրետակոծության արդյունքում զոհվել և վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ:
«Մենք անմիջապես միջոցներ ձեռնարկեցինք, վրեժխնդրության օպերացիայի արդյունքում ոչնչացվեցին 10-յակ թշնամիներ:
Ոչնչացվեց նրանց տեխնիկան: Երևի դուք էլ եք տեսել տեսանյութեր, որտեղ ադրբեջանական բանակը ճշգրիտ հարվածով ոչնչացնում է Հայաստանի հենակետերը, կառավարման կետերը և այլ ռազմական ենթակառուցվածքները: Մենք դա անում ենք գերժամանակակից զենքի հաշվին, որը շատ թանկ է: Սակայն, մեր ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս դա անել», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Պետության ղեկավարը նաև նշել է, որ Ադրբեջանը կհասնի Լեռնային Ղարաբաղի և բոլոր մնացած տարածքների լիակատար դեօկուպացիային:
«Պետության ամրապնդումը կլինի մեր ուշադրության կենտրոնում: Մեզ համար թիվ 1 խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է:
Մենք պետք է այս հարցը լուծենք վերջնականապես: Մասնակի լուծումը մեզ ձեռնտու չէ», - ասել է Իլհամ Ալիևը:
Նախագահն ընդգծել է, որ պետք է ազատվեն Ադրբեջանի բոլոր հողերը:
«Ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական տարածքներ, մասնավորապես՝ Շուշա: Սա իմ քաղաքականությունն է», - ասել է նախագահը:



Читайте также

Оставить комментарий