Խալաֆ Խալաֆով. «(Իրանի) նման գործողությունները ծառայում են՝ օկուպանտ երկիր Հայաստանի աջակցմանը և հակամարտության էսկալացիային»

irevanaz.com

Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հեռախոսազրույցը՝ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչիի և դեսպան Ջավադ Ջահանգիրզադեի հետ։
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ում, զրույցի ընթացքում Խալաֆ Խալաֆովը հայտնել է, որ ադրբեջանական կողմը բոլոր ջանքերը ներդնում է՝ Ադրբեջանի և Իրանի միջև կապերը բարձր մակարդակով պահպանելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավարը հայտնել է, որ չնայած համավարակի ժամանակահատվածում սահմանների փակվելուն՝ երկու երկրների միջև իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներ։
Փոխնախարարը ընդգծել է, որ տեսագրությունը, որտեղ իրանական բեռնատարները վառելանյութ, հումք և պարենամթերք են փոխադրում Ադրբեջանի օկուպացված տարածքներ՝ լուրջ մտահոգություն է առաջացրել Ադրբեջանի կառավարության և խորը վրդովմունք հասարակության մոտ։
Խալաֆովը նշել է, որ նման գործողությունները ծառայում են՝ օկուպանտ երկիր Հայաստանի աջակցմանը և հակամարտության էսկալացիային։ Հենվելով տվյալ հարցի կապակցությամբ Ադրբեջանում Իրանի դեսպանատան հերքմանը՝ Խալաֆովը վստահություն է հայտնել, որ իրանական կողմը՝ Իրանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններին համապատասխան կհետաքննի այդ տեղեկատվությունը, տեսագրությունը, և պարզություն կմտցնի այդ հարցում։
Իրանի ԱԳՆ փոխղեկավարը հայտնել է, որ նրա երկիրը մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, և նշել է, որ եղբայրական և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Նա նշել է իրանա-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների թշնամիների առկայությունը՝ ընդգծելով, որ այդ ուժերը պարբերաբար տարածելով նման տեղեկություններ՝ փորձում են վնաս հասցնել երկկողմ համագործակցությանը։ Արագչին ասել է, որ տեսագրության հրապարակումից անմիջապես հետո, Բաքվում դսպանատանը տրվել է տվյալ ապատեղեկատվության հերքման հետ կապված կարգադրություն։ Իրանի արտաքին գերծերի փոխնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կառաարությանը՝ համավարակի դեմ պայքարում օգնության և տարանցիկ բեռնափոխադրումների համար սահմանները բացելու համար:



Читайте также

Оставить комментарий