Սարգիս Սարգիս. «Էս «կանտորան» եթե չփակվեց՝ վերջը լավ չի լինելու»

irevanaz.comԻնքնահռչակ ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է 1991-97թթ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային և այլ պահեր» հոդվածը «Առավոտ»-ում, որտեղ հեղինակը շարադրել էր իր հիշողությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների շուրջ եղած զարգացումների մասին:
Լիպարիտյանը, մասնավորապես, գրում է, թե հրադադարից ի վեր առաջին անգամ էր, որ ԼՂ-ն և ՀՀ-ն լիովին համաձայն էին խնդրի լուծման փուլային ձևին:
Դավիթ Բաբայանը, սակայն, պնդում է, որ ԼՂ ղեկավարությունը 97-ին դեմ է եղել փուլային տարբերակին:
Բայց նրա պնդումները արժանացել են ոչ դրական գնահատականի:
Այսպես, ոմն Սարգիս Սարգիսը գրում է.
«Դավիթ Բաբայանի խոսքը արժանահավատ չէ: Ղարաբաղին, որպես բանակցային կողմ, հանել են 1998թ (նույնիսկ մի փոքր ուշ), Քոչարյանի ժամանակ, դա գիտեինք: Բայց ի՞նչպես հասկանալ, որ դա եղել է Ադրբեջանի մեղքով: Ստացվում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագիրը մերժող և նրան հրաժարական պարտադրող Ռ. Քոչարյանը, Վ. Սարգսյանը, Ս.Սարգսյանը,Ա. Ղուկասյանը և Ս. Բաբայանը 1998թ վերցրել են իշխանությունը, ու դրանից անմիջապես հետո Ադրբեջանը գլխներին բամփել է ու Ղարաբաղին հանե՞լ բանակցություններից: Դրա համա՞ր էին եկել: Եվ 20 տարի էլ մի քանի տարբերակներով էնքան քրտնաջան բանակցեցին, որ Ադրբեջանը հասավ ռազմական գերակշռության (նաև տնտեսական), մենք էլ հա արտագաղթում ենք: Հողն էլ տվեցինք: Հիմա էսպես շարունակելով (հազար դրամներ հավաքելով) Ղարաբաղ ու Հայաստան ե՞նք պահելու: Լուծումը ո՞րն է: Իրականում սրանց համար մեկ խնդիրը եղել հարցի լուծման քողի տակ իշխանություն պահելն ու միլիարդներ դիզելը և դա նույն ոգով շարունակվում է: Էս "կանտորան" եթե չփակվեց վերջը լավ չի լինելու: Սրանք հարց լուծող չեն...»



Читайте также

Оставить комментарий