ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Նրանց մեղադրում են ահաբեկչության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության և այլ հանցանքների համար:
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու են` Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձին են քննում։