Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը պնդում էր, որ ԼՂ վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերն ընդգրկվեն Ռիգայի հռչակագրում»

irevanaz.comԱդրբեջանական կողմը պնդում էր, որ Ռիգայի հռչակագրի ընդունման ժամանակ նշվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերի դերը, որոնք հայկական կողմից պահանջում են օկուպացիոն զորքերն անհապաղ դուրս բերել ադրբեջանական տարածքներից:
Այս մասին Մոսկվայում՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է Россия 24 հեռուստաալիքը:
«Մեր եվրոպացի գործընկերներն ասում էին, որ այդ դեպքում ստիպված կլինեն այդ ընթացակարգը կիրառել նաև այլ հակամարտությունների դեպքում: Սակայն մենք պնդում էինք մեր դիրքորոշումը: Մենք նույնիսկ ասացինք, որ հնարավոր է չմիանանք այդ հռչակագրին: «Այդ ժամանակ մենք եկանք փոխզիջումային տարբերակի, որ կտանք համապատասխան հայտարարություն, որը կկցվի ամփոփիչ հռչակագրի տեքստին։ Հայտարարությունում կնկարագրվի իրավիճակը՝ հաշվի առելով ՄԱԿ-ի 4 բանաձևերը», - ասել է նախարարը: 
«Ռիգայում ընդունված հռչակագիրը լիովին աջակցում է բոլոր գործընկեր երկրների տարածքային ամբողջականությանը, անկախության ու ինքնիշխանությանը», - ընդգծել է Մամեդյարովը: 
Նրա խոսքով, Ադրբեջանն ընտրել է Եվրամիության հետ երկկողմ համագործակցության ուղին, որը ներառում է էներգետիկ, տրանսպորտի և ներդրումների ոլորտները:



Читайте также

Оставить комментарий