Ֆիքրեթ Սադըխով. «Ադրբեջանական դիրքերի պարբերաբար գնդակոծումը, վկայում է Հայաստանի անելանելի վիճակում հայտնվելու մասին»

irevanaz.com«Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի պարբերաբար գնդակոծումը, վկայում է Հայաստանի անելանելի վիճակում հայտնվելու մասին»: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադըխովը: Նրա խոսքերով, արդեն երկար տարիներ է Հայաստանը կրակի է ենթարկում ադրբեջանական դիրքերը, և պատասխան կրակով լռեցվում է: Սակայն, հիմա Հայաստանը գիտակցում է, որ հայտնվել է փակուղում: Քաղաքական ծուղակը, որի մեջ նա հայտնվել է, պաշտոնական Երևանին մանևրելու հնարավորություն չի տալիս: Իսկ Ադրբեջանական կողմը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից և արժանի պատասխան տա հակառակորդին, որպեսզի հայկական կողմը ճիշտ գնահատի Ադրբեջանի ռազմական հզորությունը:

«Վերջերս ընդունվեց Ադրբեջանի ռազմական դոկտրինի նախագիծը, աճում է երկրի ռազմական բյուջեն և ռազմական հզորությունը, Ադրբեջան ժամանեց Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Այս բոլորը վկայում է, որ որպես տարածաշրջանի առանցքային երկիր՝ աճում է Ադրբեջանի ներուժը», -հայտարարել է քաղաքագետը: Նրա խոսքերով, Հայաստանը գիտակցում է, որ վաղ թե ուշ՝ ստիպված է լինելու ազատել օկուպացված ադրբեջանական տարածքները: Մանավանդ, որ այդ առաջարկությունը արդեն արվում է ոչ թե ադրբեջանի, այլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից, որտեղ ներկայացված են աշխարհի առաջատար պետությունները: Երևանում հասկանում են, որ արդյունքում նրանք ստիպված են լինելու կանգնել երկընտրանքի առջև՝ կամ համաձայնվել համանախագահների առաջարկների հետ, կամ էլ պատերազմել Ադրբեջանի հետ: «Երկրորդ դեպքում Հայաստանին սպասում է ծանր պարտություն, որովհետև հիմա 90 ական թվականների սկիզբը չէ: Հիմա Ադրբեջանը հզորացել և վեր է ածվել տարածաշրջանի առանցքային պետության, որի հետ հաշվի են նստում աշխարհի առաջատար պետությունները», - հայտարարել է Ֆիքրեթ Սադըխովը:



Читайте также

Оставить комментарий