ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ

Փարիզում՝ «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» 1972 թվականի կոնվենցիայի մասնակից պետությունների Գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանում Ադրբեջանի Հանրապետությունն ընտրվել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ 2025-2029 թվականների համար։
ԱԳՆ-նից հայտնել են, որ բարձր մրցակցային պայմաններում անցկացված ընտրություններում՝ հինգ երկիր, Ադրբեջանի հետ միասին, մրցել են Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին հատկացված միակ տեղի համար։ Ադրբեջանն ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ քվեարկության առաջին փուլում ապահովելով 160 երկրներից 92-ի աջակցությունը։


Читайте также

Оставить комментарий