ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԿՎԵՐԱԾԻ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆԻ. ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր վրացի գործընկեր Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային նախագծերի իրականացումը Հարավային Կովկասը կվերածեն լոգիստիկ կենտրոնի, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Խաչատուրյանը նշել է, որ ինքը և Կավելաշվիլին քննարկել են տարածաշրջանային հարցեր, Բաքվի և Երևանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի դրույթները և տնտեսական օրակարգը։
«Մեր համագործակցությունը, որը հիմնված է ինքնիշխանության, ինքնության և փոխադարձ հարգանքի վրա, չափազանց կարևոր է։ Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև համապատասխան նախագծերի իրականացումը Հարավային Կովկասը կվերածեն լոգիստիկ կենտրոնի։ Բարգավաճման ապահովումը մեր համատեղ պատասխանատվությունն է», - ասել է նա։


Читайте также

Оставить комментарий