ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԳՏՈՒՄԸ ՄԵԿՆ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին Վահագն Խաչատուրյանը ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը: