ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆ. ԹԵԵՎ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՍՏՎԵՐՈՒՄ Է ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ

Նա խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակից և կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի միջև «շուտափույթ խաղաղության համաձայնագիր կնքել»։
«Թեև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին ստվերում է մեր ընդհանուր գործը, կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունները շուտով կկարգավորվեն, և տարածաշրջանում խաղաղություն կլինի», - ասել է Թուրքիայի նախագահը։