ԵՐԵՎԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՂ ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ-ԹՐԱՄՓ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ

Երևանը պաշտոնապես հաստատում է Վաշինգտոնում սպասվող Ալիև-Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին լուրը:
Կառավարությունից հայտնում են, որ օգոստոսի 7-8-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ։ Վաշինգտոնում Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»։
Հանդիպման մասին առաջին տեղեկությունները շրջանառվեցին շաբաթասկզբին ադրբեջանական մամուլում։ Նախօրեին էլ Մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանն X-ում հրապարակել է հանդիպումների ժամանակացույցը։ Ըստ այդմ, նախագահ Թրամփը այս ուրբաթ՝ Վաշինգտոնի ժամանակով 2:30 կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, 50 րոպե անց` Ադրբեջանի նախագահի, ապա հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ։


Читайте также

Оставить комментарий