ՓԱՇԻՆՅԱՆ.ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՎԵՐԱԲԵՐԵԼՈՒ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ...»

Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպման հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում ձեռք բերված պայմանավորվածություններին, տեղի հայ համայնքին նախօրեին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև հանդիպում կունենան սահմանազատման հարցերի հանձնաժողովները։
«Արտգործնախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը», - նշեց Հայաստանի վարչապետը։
Վարչապետ Փաշինյանը նաև ընդգծեց, որ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն, դա կօգնի սահմանային լարվածության նվազեցմանը։
«Մենք մեր կողմից հաստատակամ ենք այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու», - հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը։


Читайте также

Оставить комментарий