ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑԵԼ, ԱՊԱԳԱՆ ՇԱՏ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՏԱԼՈՒ ՄԵԶ. ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Սյունիքը (Զանգեզուրը – Խմբ.) Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար։ Այս մասին Սյունիքի (Զանգեզուր – Խմբ.) մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:«Եթե մենք կարողանանք Սյունիքի (Զանգեզուր – Խմբ.) դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 47 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ։
Մեր նպատակը հետևյալն է՝ ամենամոտ ժամանակում ստորագրել այդ խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նախագահը։

