ՀՀ ՍԴ-Ն ՈՐՈՇԵԼ Է՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ ՀՂՈՒՄՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԻ

ՀՀ Սահմանադրական դատարանը վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։  Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Այդ մասին պարզ դարձավ նախօրեյին, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը։


Читайте также

Оставить комментарий