ՄՈՒՍՏԱՖԱԵՎՆ ՈՒ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը։