ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

Ադրբեջանի նախագահին զանգահարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հարցը։ Նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում, հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այդ հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանի ընդգրկման կարևորությունը», - ասված է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում։
Ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցի վերաբերյալ X-ում արված գրառմամբ համառոտ նշել է միայն, որ Ալիևի հետ քննարկել է «ԵՄ-Ադրբեջան կարևոր հարաբերությունները կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի շրջանակներում»։
Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է նաև, որ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել «ակտիվացնել ականազերծմանն աջակցելու գործողությունները, ինչպես նաև քննարկել, թե ինչպես անել, որպեսզի Բաքվում COP29 հաջողություն ունենա»։


Читайте также

Оставить комментарий