ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելու կապակցությամբ։
«Սա հարմար առիթ է ընդգծելու Եվրամիության հանձնառությունը՝ ամրապնդելու մեր երկխոսությունը և տարածաշրջանային համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ասվում է ֆոն դեր Լայենի շնորհավորական նամակում, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքների համաձայն՝ Իլհամ Ալիևը ստացել է քվեների ավելի քան 92 տոկոսը։


Читайте также

Оставить комментарий