ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է՝ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վաշինգտոնը վերահաստատում է՝ շարունակում է աջակցել խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար։
Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենի խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Բաքվի հայտարարությանը, որ հրաժարվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից։
«Մենք խրախուսում են կողմերին ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ տեղ, և դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը», - ասել է Միլլերը։


Читайте также

Оставить комментарий