ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՄՏԱՀՈԳԻՉ Է, ՈՐ ՄԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐՆ ՈՒ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ, ԽԱԲՎԵԼՈՎ ՈՒ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻՆ՝ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների հայտարարությանը։
«Մտահոգիչ է, որ 30 տարի Ադրբեջանի տարածքների գրավման, մեկ միլիոն փախստականների և հարկադիր տեղահանվածների մարդու իրավունքների ոտնահարման վրա աչք փակած ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներն ու փորձագետները, խաբվելով ու ենթարկվելով Հայաստանի մանիպուլյացիաներին՝ հանդես են գալիս կողմնակալ հայտարարություններով»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ «այդ հայտարարություններում օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, եղել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին և թույլ են տրվել երկակի մոտեցումներ»։


Читайте также

Оставить комментарий