ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՎԱՆՇԻՍՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

«Խրախուսելով Հայաստանի ռևանշիստական ուժերին՝ Սենատի բանաձևը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և հեռու է բանաձևի վերնագրում նշված «կայուն խաղաղության խթանումից:
Փաստաթղթում արված պնդումները կեղծ են, զրպարտիչ ու բացահայտ սադրանք՝ խաթարելու բանակցությունները», - ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
Արտգործնախարարությունը հատուկ ընդգծել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված անբաժանելի տարածքն է: