ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ

Տեղեկացնելով բանաձևի մասին՝ Ադրբեջանի ներկայացուցիչն ասել է, որ բանաձևի նախագծում խոսվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստիվ պահպանման, հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց հարազատներին նրա ճակատագրի մասին տեղեկության տրամադրման անհրաժեշտության մասին:
Նշվում է, որ այս բանաձևը Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում քննարկվելիք յոթ փաստաթղթերից մեկն է։ Որպես փաստաթղթի համահեղինակ հանդես են եկել ՄԱԿ-ի 63 անդամ երկրներ: