ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԻ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍՆ Է: ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԴՐԱՆ։ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԴՐԱ ԺԱՄԱՆԱԿՆ ԷԼ ԿԳԱ

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին արևմտյան երկրների ուղղակի աջակցության պաշտոնական ներկայացմանը, ապա դա տեղի կունենա իր ժամանակին: Իրականում ժամանակն արդեն մոտենում է։ Եվ կարևոր է, որ Հայաստանն ինքն այժմ ավելի բաց է, քան Արևմուտքում Հայաստանի որոշ բարեկամներ՝ խոսելով դրա փաստացի ճանաչման մասին:
Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը. Անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով Շուշայում գումարված համաժողովում:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Պրահայի հռչակագիրը՝ 2022-ի հոկտեմբերին, նույն ամսին՝ նաև Սոչիի հռչակագիրը, որով իր համաձայնությունն է հայտնել որպես հարաբերությունների կարգավորման հիմք ընդունել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Ալմա-Աթայի հռչակագրում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների սահմանները փաստացիորեն գծագրված ու ընդունված են որպես վարչական պաշտոնական սահմաններ։ Դա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ես էլ վերջերս ասացի, որ նրանց ընդամենը մնացել է վերջին խոսքն ասել։ Նրանք ասել են՝ «ա», հիմա էլ պետք է ասեն՝ «բ», նրանք պետք է ասեն այն, ինչը ես ասացի, հենց այդպես՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ես սպասում եմ դրան։ Հույս ունեմ, որ դրա ժամանակն էլ կգա»,- ասել է Ալիևը։


Читайте также

Оставить комментарий