ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԱՅՈ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԻՐԵՆ ՊԱՏԿԱՆԱԾ ՀՈՂԵՐԸ
![](/uploads/posts/2023-02/1675404951_lavrov-23-620.jpg)
«Հետո, երբ Ռուսաստանը հույսը կտրել է հարցի քաղաքական լուծումից, առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, սակայն ՀՀ դեռ նախորդ ղեկավարությունը դրանք այդքան էլ լավ, դրական չի ընդունել՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք էլ չի հավակնել: Եվ, այո, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանած հողերը: Հիմա, երբ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ ԵՄ-ն ստորագրել են խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին պայմանագիր՝ 1991-ի դեկտեմբերին կնքված Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա, մեզ համար արդեն դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի առնչությամբ, քանի որ այդ հռչակագրում ասվում է, որ նորանկախ հանրապետությունների միջև սահմաններն անցնելու են ԽՍՀՄ վարչական սահմաններով.... իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը գտնվել է խորհրդային Ադրբեջանի կազմում: Այնպես որ այս պարագայում հարցը բազմաշերտ է», - ասել է Լավրովը: