ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԿԵՏԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 27-ին կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ հնչեցրած անհեթեթ պնդումները՝ Ադրբեջանի կողմից ադրբեջանա-հայկական սահմանին անցակետ ստեղծելու վերաբերյալ»։
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հայկական կողմի ցանկացած միջամտություն Ադրբեջանի՝ իր ինքնիշխան տարածքում սահմանային անցակետի բացման հարցում, որը հանդիսանում է իր ներքին գործը, ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և հակասում է Պրահայում և Սոչիում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին»,- ասված է հայտարարության մեջ։
«Հակառակ վարչապետի պնդումների, ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը իրավասություն և ինքնիշխան իրավունք ունի Լաչինի ճանապարհի վրա և իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչինի ճանապարհով փոխադրվող քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգությունը և կշարունակի իրականացնել համապատասխան միջոցներ այդ ուղղությամբ», - նշում է Աբրբեջանի ԱԳՆ-ն։


Читайте также

Оставить комментарий