ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

«Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ տրանսպորտի համար».
Այս մասին Twitter-ում գրել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ճանապարհին անարգել երթևեկությունն ապահովելու համար. «Թափանցիկության և անվտանգության համար անհրաժեշտ է սահմանային անցակետ ստեղծել»։
Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը հայտարարել էր, թե իբր Լաչինի ճանապարհը փակ է երթևեկության համար և «պահանջել» է բացել այն։


Читайте также

Оставить комментарий