ՄՅՈՒՆԽԵՆԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։
Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերն էլ են եղել օրակարգում։ Դրանք քննարկվել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: