ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆԿԵՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ՝ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ես այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին։ Ես բարձր եմ գնահատում երկկողմ բանակցությունների դրական թափը և կոչ եմ անում հետագա առաջընթացի հասնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ», - գրել է Բլինկենը Twitter-ում: