ԻՆՉՈՒ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ ՂԱՐԱԲԱՂ

Սամվել Բաբայանը մի քանի օր է՝ Ղարաբաղում է։ Թե ինչպես է նա այցելել Ղարաբաղ, պարզ չէ, սակայն պատերազմից հետո Բաբայանի ղարաբաղյան այցերը բուռն քննարկումների առիթ են դառնում, արցախցիների մի ստվար զանգված համոզված է, որ «կամանդույուշչին» հենց այնպես չի այցելում հայրենի Ղարաբաղ, ուրեմն ինչ-ինչ պլաններ կան։
Պատերազմից հետո հայրենակիցների հետ առաջին մասսայական շփումն անցած տարվա հոկտեմբերին էր․ Բաբայանը հոկտեմբերի 5-ին  հանրահավաք անցկացրեց, այն տարընկալումների տեղիք տվեց, ոմանք զարմացած էին, որ պատերազմից հետո Բաբայանին հաջողվել էր 6-7 հարյուր մարդ հանել հրապարակ, այն դեպքում, երբ ի պաշտոնե համարվում էր իշխանությունների «հանցակիցը»։ Ոմանք կատարյալ ձախողում էին համարում այդ ցուցանիշը եւ գուժում ղարաբաղյան երբեմնի կուռքի քաղաքական անփառունակ վախճանի մասին։ Ամիսներ անց Բաբայանը դարձյալ Ղարաբաղում է, իսկ նպատակների մասին կրկին տարբեր վարկածներ կան։
Ասում են՝ առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետեւանքներով։ Մյուս վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ղարաբաղում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել․ Բաբայանի հայտնվելն Ղարաբաղում պետք է դիտարկել այս համատեքստում, -  գրում է «Հրապարակ» թերթը:


Читайте также

Оставить комментарий