ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ»

Այս մասին ասված է՝ ժամանակավոր միջոցների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ։
Դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» (թիվ 4) գործով Լաչինի ճանապարհի հետ կապված ժամանակավոր միջոցների մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ՄԻԵԴ-ի որոշումը, եռակողմ հայտարարության համաձայն, հաստատում է Ադրբեջանի կողմից տրված երաշխիքները, մասնավորապես՝ կապված «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգության հետ»։
Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ ապացույցներ են ներկայացվել տարբեր միջազգային կառույցներին, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանին, Եվրոպայի խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։
«Ադրբեջանը կշարունակի կատարել իր միջազգային իրավական պարտավորությունները»,- ընդգծվում է մեկնաբանության մեջ։