ԲԱՔՈՒՆ ԴԻՄԵԼ Է ՄԻԵԴ՝ ԵՐԵՎԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՎ ԼԱՉԻՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ

«Եվրադատարան ուղարկված նոր միջպետական բողոքում մենք ներկայացրել ենք փաստեր 2022 թվականի մայիս-օգոստոսին Լաչինում, Զաբուխում և Սուսում ադրբեջանական հարյուրավոր ունեցվածքի ոչնչացման համար Հայաստանի պատասխանատվության մասին», - Թվիթերում գրել է ադրբեջանցի պաշտոնյան: