ԻՑԽԱԿ ՀԵՐՑՈԳ. ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է

Նոյեմբերի 22-ին Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման համար և նշել, որ դա մեծ առաջընթաց է Իսրայելի բարեկամ երկրի և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Իցխագ Հերցոգին հեռախոսազրույցի համար։
Պետության ղեկավարը նշել է, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը ավելի կամրապնդի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ասպեկտներ։


Читайте также

Оставить комментарий