ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ BARKAN ՄԱՐՏԱԿԱՆ ՌՈԲՈՏ ԿԳՆԻ

Ադրբեջանի և Թուրքիայի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Barkan ցամաքային մարտական ռոբոտի գնման վերաբերյալ։
Թուրքական HAVELSAN ընկերության նախագծերի ղեկավար Վեյսել Աթաօղլուի խոսքով՝ երկու երկրների համապատասխան բանակցությունները կայացել են Ստամբուլում SAHA Expo պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում։
«Առաջիկայում Barkan ցամաքային մարտական ռոբոտը ծառայության կանցնի Ադրբեջանի զինված ուժերում»,- ասել է Աթաօղլուն։
Նշվում է, որ թուրքական HAVELSAN ընկերության արտադրած Barkan-ը, որը կշռում է 380 կգ, ի վիճակի է փոխադրել կամ քաշել բեռներ, ապահովել պաշտպանություն, իրականացնել զինված հետախուզություն, պայթեցնել ականներ և չպայթած զինամթերք։ Barkan-ը, որի առաջին նմուշն արտադրվել է այս տարվա մարտ-ապրիլին, հաջողությամբ անցել է փորձարկումները Թուրքիայի զինված ուժերում։


Читайте также

Оставить комментарий