ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ

«Պրահայում կայացած հանդիպմանն այս հարցի շուրջ նույնպես մտքերի փոխանակում ունեցանք։ Մեր դիրքորոշումը պարզ է և հստակ. Ղարաբաղն Ադրբեջան է: Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել», - ասել է Իլհամ Ալիևը։