ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ D-8-Ը՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՄԵԼ Է «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՈՒԹՆՅԱԿԻՆ» ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Մենք քննարկում ենք, թե ինչ ենք անելու D-8 (Իսլամական ութնյակ) կազմակերպությունն էլ ավելի ամրապնդելու համար: Կազմակերպությունում ներկայումս նախագահում է Բանգլադեշը: Մենք մեր առջև նպատակներ ենք դրել մինչև 2030 թվականը, որոնք պետք է վերանայվեն»:
Այս մասին TV 100 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Անհրաժեշտ է ընդլայնել D-8-ը: Ադրբեջանը դիմել է կազմակերպությանն անդամակցելու համար: Օրինակ՝ արդյոք կարող ենք ընդլայնել կազմակերպությունը՝ դարձնելով այն D-20: Մենք դրա վրա աշխատել ենք D-8-ում նախագահության ժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել անդամակցության չափանիշները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Իսլամական ութնյակը (D-8) միջազգային կազմակերպություն է Բանգլադեշի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման համար: Կազմակերպության ստեղծման որոշումն ընդունվել է 1996 թվականի նոյեմբերին Ստամբուլի համաժողովում։


Читайте также

Оставить комментарий