ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՎԵԼԻ ԱԳՐԵՍԻՎ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Հայաստանի խորհրդարանի համեմատ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ»:
Այս մասին հուլիսի 19-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Դևիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությանն ընդունելու ժամանակ։
«Եվրախորհրդարանի որոշ անդամների դիրքորոշումը մենք համարում ենք անհիմն։ Մեզ մեղադրեցին, վիրավորեցին, կեղծ տեղեկություններ տարածեցին»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։
«Նրանք պետք է իմանան, որ անհնար է մեկուսացնել Եվրոպան Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայից»,- հավելել է նախագահը։
«Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ այցելություններ են եղել եվրոպական որոշ երկրների դեսպանատների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, խորհրդարանների նախագահների, լրագրողների կողմից։ Նրանք բոլորն ականատես են եղել Ադրբեջանի մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացմանը։ Նրանք չեն տեսել հայկական մշակութային ոչ մի ժառանգության ոչնչացում։ Ընդհակառակը, հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանվում է և՛ Բաքվում, և՛ Ղարաբաղում», - ասել է Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий