ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ, ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՄԵՆՔ ԳՈՀ ԵՆՔ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

Պատերազմի ավարտից անցել է գրեթե մեկ տարի, և ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանում՝ մեր Ղարաբաղի մարզում: Այս ժամանակահատվածում իրավիճակը եղել է կայուն, բացառությամբ որոշ փոքր միջադեպերի, և ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք դրանից:
Այս մասին հոկտեմբերի 7-ին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով լրագրողի «Գո՞հ եք Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունից» հարցին:
Երկրի ղեկավարը նշել է, որ մնում են որոշակի հարցեր, որոնք սպասում են լուծման:
«Մասնավորապես, ներկայումս կա հարց՝ կապված օտարերկրացիների հետ, ովքեր պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից այցելելու համար մեր տարածքներ, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Չնայած, որ Ղարաբաղ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է, ոմանք անօրինական կերպով ներթափանցում են մեր տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այս հարցը բարձրացվել է Ռուսաստանի իրավասու մարմինների, պաշտպանության նախարարության առջև, որպեսզի վերջ տրվի դրան: Այս և որոշ այլ հարցեր պետք է լուծում գտնեն: Սակայն, ընդհանուր առմամբ, ներկայումս մենք գոհ ենք նրանց գործունեությունից», - հավելել է նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը մեկնաբանել է նաև վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Իրանի պաշտոնյաների պահվածքը:
«Մենք հերքում ենք Ադրբեջանին հասցեագրված բոլոր մեղադրանքները՝ կապված ազատագրված տարածքներում Իսրայելի ներկայության հետ: Սա բացարձակ անհեթեթություն է: Սա ընդամենը ներքին լսարանին ուղղված պատրվակ է` Ադրբեջանին արատավորելու նպատակով: Յուրաքանչյուրը կարող է գնալ և տեսնել, որ այնտեղ նույնիսկ կյանք չկա: Ամեն ինչ ավերված է», - ասել է Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий