ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ, ԲԱՅՑ ԵՐԵՎԱՆԻՑ ՈՐԵՎԷ ԸՆԴԱՌԱՋ ՔԱՅԼ ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ

«Պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է: Չնայած, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, հետպատերազմյան զարգացման վերաբերյալ դեռ շատ հարցեր կան»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ADA համալսարանում անցկացվող «Նոր հայացք՝ դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հակամարտությունից հետո» թեմայով համաժողովում ունեցած ելույթում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետք է կենտրոնանալ ապագա հաշտեցման գործընթացի որոշ տարրերի վրա:
«Եղել է Ադրբեջանը դեմոնացնելու կանխամտածված քաղաքականության շատ երկար ժամանակահատված, երբ ադրբեջանցիներին ներկայացնում էին որպես թշնամիներ, որոնք գրավել են Հայաստանը կամ Ղարաբաղը: Գուցե ժամանակ է պետք, որ հասարակությունը հասկանա ոչ միայն այն, ինչ մենք արեցինք պատերազմի ընթացքում, այլ նաև դրանից հետո: Մենք հայկական կողմին վերադարձրել ենք ավելի քան 1500 զինծառայողների մարմիններ և դեռ մասնակցում ենք նրանց որոնումներին` ռուս խաղաղապահների հետ միասին: Առաջին ղարաբաղյան պատերազմի ավարտին մենք ունեինք գրեթե 4000 անհայտ կորած զինվոր, և նրանցից ոչ ոք չվերադարձվեց: Ահա սա է տարբերությունը», - ասել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանը նաև ռուս խաղաղապահներին տրանսպորտային և նյութատեխնիկական աջակցություն է տրամադրում իր երկաթուղու միջոցով` մարդասիրական խնդիրները թեթևացնելու համար:
«Մենք «Գազպրոմ»-ին թույլ տվեցինք մեր տարածքով գազ մատակարարել Հայաստանին, քանի որ Ռուսաստանի տարածքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Կարող էինք ասել ոչ, բայց ասացինք ՝ այո: Սա հերթական ժեստն է: Մենք նաև հայերին թույլ տվեցինք օգտագործել Գուբադլիում և Զանգիլանում մեր ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածից: Իսկ նրանք օկուպացիայի ընթացքում մեզ թույլ տվե՞լ են օգտագործել ճանապարհի գոնե մեկ մետրը», - նշել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով, բայց Երևանից որևէ ընդառաջ քայլ չի նկատում: Երկրի ղեկավարը պատասխանեց նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի օգտագործման մասին հարցին:
 «Սարգսյանը, ում ձեռքերը թաթախված են Խոջալուի զոհերի արյան մեջ, դատապարտում է Փաշինյանին՝ մեր գազատարներին հարվածելու համար «Իսկանդեր» չօգտագործելու համար: Դա ռազմական հանցագործություն է: Հետո Մովսիսյանը խոստովանեց, որ իրենք «Իսկանդեր» են կիրառել մեր դեմ, հետո մենք ստացանք դրանց օգտագործման տեսանյութերը: Ես հանձնարարեցի հետաքննել այս հարցը և մենք գտանք դրանք», - ասել է նախագահը:
Իլհամ Ալիևը նշել է, որ «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ադրբեջանը այս կապակցությամբ Ռուսաստանից պաշտոնական բացատրություններ է սպասում:


Читайте также

Оставить комментарий