ՌԴ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ՈՒ ԴԱՇՆԱԿԻՑՆ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

«Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում և Կասպիական տարածաշրջանում»:
Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ հունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած աշխատանքային այցի կապակցությամբ։
«Մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ավանդույթների ոգով։ Բաքվի հետ առօրյա համատեղ աշխատանքը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։


Читайте также

Оставить комментарий