ԱՂԴԱՄՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ

«Աղդամում նախատեսվում է ստեղծել հատուկ կրթական թաղամաս։ Այս եռամսյակում Ղարաբաղի համալսարանի հիմքը կդրվի»։
Այս մասին Ադրբեջանի պետական տնտեսական համալսարանի՝ «Մեծ վերադարձ Ղարաբաղ. կայուն բնակեցում և տնտեսական վերաինտեգրում» խորագրով տնտեսական ֆորումի հարթակում ասել է՝ Ղարաբաղի վերածնունդ հիմնադրամի խորհրդի նախագահ Ռահման Հաջիևը։
Նրա խոսքով, պետք է մշակել համալսարանի հայեցակարգը. «Ղարաբաղը կրթական կենտրոնի վերածելը օրակարգում դրված հարց է։ Միևնույն ժամանակ, Ղարաբաղի գիտական ներուժի օգտագործումը մեծ, երկար ճանապարհ է։ Կայուն բնակեցումն այստեղ նշանակում է մարդկանց գիտելիքների ու հմտությունների զարգացում։ Որովհետև այնտեղ տեղափոխված և բնակություն հաստատած մարդկանց ադապտացիայի գործընթացում նախատեսվում է նրանց հմտությունների զարգացումն ու ձևավորումը», - ասել է Ռահման Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий