ՄԵՀՄԵԹ ՓԵՐԻՆՉԵԿ. ԵՐԵՎԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՏՈՐՊԵԴԱՀԱՐՈՒՄԸ ԿԲԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ

Հայաստանի կողմից ադրբեջանական սահմանին վերջին սադրանքները կապված են նրա հետ, որ Արևմուտքը հայկական ռևանշիստների միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Նման կարծիք է հայտնել հայտնի թուրք պատմաբան, քաղաքագետ Մեհմեթ Փերինչեկը։
Թուրք պատմաբանի կարծիքով, արևմտյան դերակատարները նման ձևով ձգտում են խոչընդոտել՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը։
«Բանը նրանում է, որ Հարավային Կովկասում ամուր խաղաղության վերականգնումը կարող է բերել Արևմտքի պլանների խափանման, ուստի այնտեղ ձգտելու են ցանկացած միջոցով խոչընդոտել տարածաշրջանի կայունությանը։ Ակնհայտ է, որ Արևմուտքը, որպես քաղաքական գործիք է ընտրել հայ ռևանշիստներին, հետևաբար սադրանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը կխաղա արևմտյան մարիոնետի դեր»,- ասել է Փերենչեկը։
Նա համարում է, որ սահմանի վրա հայերի վերջին սադրանքները ցույց են տվել, որ Հայաստանը պատրաստ չէ տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների նորմալացմանը։
«Ըստ երևույթին, Հայաստանը հարկավոր դասեր չի քաղել Ղարաբաղում անցյալ տարվա պարտությունից, և դրանում է նրա մոլորությունը։ Երևանի ռևանշ պատրանքը հիմնազուրկ է և դա Հայաստանին տանում է դեպի վերջնական կործանման, իսկ Արևմուտքի կողմը նրա անվերջ հայացքների պատճառով նա ռիսկ է անում վերջնականապես կորցնել իր մերձավոր դաշնակից Ռուսաստանին։
44-օրյա պատերազմի ընթացքում հայերը խուճապահար լքում էին մարտի դաշտը, նրանք պատրաստ չէին կռվել և մեռնել օտար հողերի համար։ Վերջին 20 տարիների ընթացքում հայկական բանակը զգալիորեն թուլացել է, իսկ Ղարաբաղում պատերազմը ջախջախել է հայերի՝ «ուժեղ» բանակի մասին բազմամյա առասպելը։ Իրականում այնտեղ վաղուց առկա է դասալքության բարձր մակարդակ, «դեդովշինա» և լիակատար խառնաշփոթություն։ Իսկ այս ամենը ինչի հանգեց, մենք բոլորս տեսանք Ղարաբաղ անցյալ տարվա պատերազմում։
Կարծում եմ, որ մի քանի կարևոր գործոնները կանխորոշեցին 2020 թվականին ղարաբաղյան պատերազմի ելքը։
Նախ, Ադրբեջանը վարել է արդար պատերազմ, և մարտական գործողությունների գլխավոր շարժառիթը եղել է այն, որ միջազգային իրավունքը Բաքվի կողմն էր։
Երկրորդը, Ադրբեջանը երկար տարիների ընթացքում ուժեղացրել էր իր բանակը, տնտեսությունը, և հայկական կողմը այդ փաստը պետք է հաշվի առներ դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքներով, որի ընթացքում ադրբեջանական կողմը ցուցադրեց բարձր մարտական պատրաստվածություն։
Երրորդը, Ադրբեջանի հաղթանակին ուղեկցել է՝ այդ թվում նաև միջազգային ասպարեզում բարենպաստ իրավիճակը։ Ատլանտիկական ուժերը՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, որոնք ավանդաբար աջակցում էին Հայաստանին, կորցրել են ողջ աշխարհում իրենց նախկին գերակշռությունը, ինչը Ադրբեջանին հնարավորություն տվեց այդ հարցը լուծել առանց արևմտյան գլոբալ դերակատարների միջամտության։ Եվ, որպես այս բոլոր գործոնների արդյունք՝ պաշտոնական Բաքվի իմաստուն արտաքին քաղաքականությունը նպաստեց նրան, որ Ադրբեջանը այդ պատերազմում միանշանակ և անվերապահ հաղթանակ տարավ։ Անշուշտ, Արևմուտքում իրադարձությունների նման շրջադարձ չէին ակնկալում։ Հատկապես այդ պատճառով էլ այժմ որոշակի արևմտյան ուժեր փորձում են նորից սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
Թուրքիան միշտ Ադրբեջանին աջակցել է տարածքային ամբողջականության հարցում և կշարունակի առաջիկայում ևս դա անել։ Անկարան Բաքվին տրամադրել է ռազմական տեխնիկայի մեծ ծավալ։ Բոլորին հայտնի է պատերազմում թուրքական անօդաչուների դերը։ Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերել է նաև դիվանագիտական աջակցություն՝ ամրապնդելով Ռուսաստանի և Իրանի հետ գործընկերային հարաբերությունները։ Կարծում եմ, որ Անկարայի և Մոսկվայի, ինչպես նաև Թեհրանի և Անկարայի միջև համագործակցությունը միջազգային հող է նախապատրաստել՝ ազատագրական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար»,- հայտարարել է թուրք փորձագետը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, ապա, թուրք փորձագետի կարծիքով, բանակցային գործընթացը արգելափակում է հայկական կողմը, քանզի հատկապես նա է ցուցադրել՝ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը իր պատրաստվածության բացակայությունը, որը մի շարք ԶԼՄ-ների ինսայդերական տեղեկատվությանը՝ պլանավորված էր նոյեմբերի սկզբին Ռուսաստանի մասնակցությամբ եռակող գագաթնաժողովի ժամանակ։
«Երևանում պետք է գիտակցեն, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը հնարավորություն կտա նրան դուրս գալ տնտեսական ճգնաժամից, և լուծել մի շարք սոցիալական, հումանիտար բնույթի խնդիրներ, միանալ տարածաշրջանային նախագծերին։ Հակառակ դեպքում, Երևանի կողմից խաղաղ համաձայնագրի տորպեդահարումը կբերի հայկական պետականության վերջնական փլուզման։ Ադրբեջանի հետ խաղաղությունը կբերի հայ-թուրքական սահմանների բացմանը, ինչը Հայաստանին նոր հնարավորություններ կտա առևտրում և էկոնոմիկայում։ Բայց դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, մոռանալով օտար հողերի նկատմամբ հավակնությունների մասին, ինչպես նաև հրաժարվելով «հայոց ցեղասպանության» մասին ձանձրացնող գաղափարից, որը 100 տարվա ընթացքում օգտագործվում է, որպես քաղաքական գործիք»,- եզրափակել է թուրք քաղաքագետը։


Читайте также

Оставить комментарий