Վլադիմիր Կալինիչենկո. «Անշուշտ, վայրագություններ եղել են- բայց պետք չէ ուռճացնել թվերը և առասպելներ հորինել»

irevanaz.com«Չնայած Սումգայիթի իրադարձությունների մասին հայերի պատմած հեքիաթներին՝ 1988 թվականի փետրվարին սպանվել է 26 հայ: Եթե չեմ սխալվում, այն ժամանակ սպանվել է նաև 7 ադրբեջանցի:
Սակայն, հստակ հիշում են սպանված հայերի թիվը: Սպանվել է 26 հայ, բայց մի կնոջ դիակը չհաջողվեց հայտնաբերել»:
Այս մասին հայտարարել է ԽՍՀՄ գլխավոր դատախազության հույժ կարևոր գործերով քննիչ (1980-1992 թթ.) Վլադիմիր Իվանի Կալինիչենկոն, ով ժամանակին Ադրբեջան էր գործուղվել սումգայիթյան իրադարձությունները հետաքննելու համար:
«Համարում եմ, որ սումգայիթյան դեպքերի հետաքննությունը ճիշտ չէր կազմակերպված: Այսպես, բռնաբարության և սպանությունների դեպքերը պետք է հետաքններ դատախազությունը, ավազակային հարձակումներով, մարմնական վնասվածքներով պետք է զբաղվեր միլիցիան, իսկ իրադարձությունների կազմակերպիչների բացահայտման գործով պետք է զբաղվեր ՊԱԿ-ը:
Ես այդ կապակցությամբ բողոք էի հայտնել, քանզի կողոպուտները և սպանությունները տեղի էին ունեցել նույն վայրում, իսկ հանցագործությունները իրագործել էին նույն մարդիկ։
Հետևաբար հետաքննությունը պետք է տարվեր ոչ թե ըստ դրվագների, այլ ըստ անձանց։ Այդ ժամանակ ես հետաքննչական գործողություններ էի անցկացնում 4-րդ միկրոշրջանում դիպվածներից մեկով։ Տրդատովների հայ ընտանիքը ինքնապաշտպանության համար ջուր էին եռացրել, որպեսզի այն լցնել հարձակվողների վրա։
Ես փնտրում էի այդ հարձակվողներին, իսկ միլիցիայից իմ գործընկերը զբաղված էր այրվածքներով մարդկանց որոնումներով։ Դա անհեթեթություն էր։ Ես այդ մասին հայտարարեցի նիստի ժամանակ և խորհուրդ տվեցի միացնել քրեական գործերը։ Իմ հայտարարությունը առաջացրեց ղեկավարության զայրույթը և շուրջ մեկ ու կես ամիս հետո ինձ ուղարկեցին Ղազախստան։ Բայց այդ մեկ ու կես ամսվա ընթացքում ես եղել եմ շատ իրադարձությունների ականատես։
Այդ նույն Տրդատովների ընտանիքի անդամներին հարձակումից փրկել էր մի ադրբեջանցի կին։ Երբ հայերը գնում էին, նրանք արցունքներով երախտապարտություն էին հայտնում իրենց կյանք փրկած Սեմենգյուլ խանումին։ Այդ ժամանակ բերման էր ենթարկվել Իսմաիլով ազգանունով մի անձ։ Իր ցուցմունքներում նա ասում էր, որ հայ երեխաներին նետել են տների վերին հարկերից։ Մենք Իսմաիլովի հետ միասին գնացինք նրա նշած հասցե։ Այն հինգերորդ հարկում էր, բնակարանը լիովին կողոպտված էր։ Բայց պարզվեց, որ այդ տան մեջ ոչ ոք չի սպանվել։ Լուսամուտներից, ինչպես պարզվեց, նետել էին բարձեր և վերմակներ։ Իսկ Իսմաիլովին թվացել է, որ նետել են երեխաներին։ Նման ոչ մի բան չի եղել։ Եւ այսպես հորինվում էին գոյություն չունեցող զոհերի, ողբերգությունների մասին առասպելներ։ Անշուշտ, վայրագություններ եղել են։ Բայց պետք չէ ուռճացնել թվերը և առասպելներ հորինել։
Այդ իրադարձություններից հետո որոշ ժամանակ անց՝ ԽՍՀՄ-ի Միությունների տան Սյունակերտ դահլիճում կայացավ միջոցառում, որին մասնակցում էին շատ հայեր։ Քննարկվում էին սումգայիթյան իրադարձությունները։ Ես ասեցի, որ այդ դեպքերի ժամանակ սպանվել է 26 մարդ։ Այդ պահին դահլիճում աղմուկ սկսվեց, տեղից ռեպլիկներ էին անում, Գլխավոր դատախազության հասցեին մեղադրանքներ էին հնչում։ Ես նրանց ցույց տվեցի ինձ հետ բերած «Սումգայիթյան իրադարձությունների զոհեր» գիրքը, որը հրատարակվել էր Երևանում։ Այնտեղ նշված էր, որ զոհվել է 26 մարդ։
Ես նրանց ասացի՝ նշված է 26 զոհ, և, եթե դուք համարում էք, որ ԽՍՀՄ-ի դատախազությունը ստում է, ապա անվանեք մնացած զոհվածների թիվը և անունները։ Այդ ժամանակ դահլիճում նստած բոլոր հայերը ելան ու լքեցին դահլիճը։ Դա ինձ վրա վատ ազդեց։ Չէ որ ես արձանագրել եմ փաստերը»,- նշել է քննիչը։



Читайте также

Оставить комментарий