ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՊԱՍՏԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ: ԲԱՔՈՒՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը զանգահարել է իրանցի գործընկերոջը և պատրաստակամություն է հայտնել նպաստել տարածաշրջանում լարվածության կարգավորմանը: Նա ընդգծել է, որ Բաքուն աջակցում է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով»։
Իլհամ Ալիևը վերահաստատել է, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա»,- հաղորդում է նախագահ Ալիևի աշխատակազմը:
Հիշեցնենք, որ օրերս հեռախոսազրույց էր կայացել երկու երկրների արտգործնախարարների միջև։ Ադրբեջանի արտգործնախարարը վստահեցրել էր՝ Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքը, այդ թվում՝ օդային, օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար։
«Այս դիրքորոշումը սկզբունքային է և անսասան»,- ասել էր Ջեյհուն Բայրամովը։


Читайте также

Оставить комментарий