ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՍՈՒՄՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՎՈՒՄ ԵՎ ԿԵՂԾՎՈՒՄ ԵՆ, ՈՐՈՇ ԽՄԲԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի լսումներում Ադրբեջանին առնչվող բոլոր փաստերը բացահայտորեն խեղաթյուրվում և կեղծվում են, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Սա ևս մեկ դրսևորում է այն բանի, թե ինչպես են ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, մարդու իրավունքների քողի տակ խեղաթյուրում իրավիճակն Ադրբեջանում։
Նման միջոցառումները, որտեղ Ադրբեջանին վերաբերող բոլոր փաստերը բացահայտ խեղաթյուրված և կեղծված են, անցկացվում են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները սրելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий