ԴԵՆԻՍ ՍԱՄՄՈՒԹ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ադրբեջանը անբավարար օգնություն է ստանում ականազերծման ոլորտում:
Այս մասին ասել է LINKS Europe կազմակերպության տնօրեն Դենիս Սամմութը Բաքվում ելույթ ունենալով «Հարավային Կովկասում ականներից տուժածների հետ համերաշխությունը. ականների և դրանց հետևանքների վերացման ռազմավարության կարևոր հենասյունը» խորագրով միջոցառմանը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է պարբերաբար տեղեկացնել միջազգային հանրությանը այնպիսի հումանիտար խնդրի մասին, ինչպիսին է ականի վրա մարդկանց պայթելու դեպքերը:
«Մենք պետք է ձգտենք, որ տարածաշրջանի երկրները միասին լուծեն այդ հարցը։ Ես կցանկանայի, որ Հարավային Կովկասի երկրները միանան ականների կիրառումն արգելող Օտտավայի կոնվենցիային: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի Հարավային Կովկասը մաքրվի ականներից: Քանի որ Ադրբեջանը անբավարար օգնություն է ստանում ականազերծման ոլորտում, կատարված աշխատանքները չեն համապատասխանում խնդրի մասշտաբին։ Հաջորդ տարի մենք դոնոր կազմակերպություններին կհրավիրենք Ադրբեջան, որպեսզի ականազերծման աշխատանքների մասշտաբները մեծացվեն», - ասել է Սամմութը։