ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ ԱՋԱԿՑԵԼ ՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ. ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ` ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված նշանակալի և պատմական դիվանագիտական ջանքերը։ Սալիվանն աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին: Նա փոխանցել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը սերտորեն ներգրավվելու և առաջընթացին աջակցելու տարբեր միջոցներով»,-ասված է հաղորդագրությունում: