ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը վերահաստատել են հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու իրենց պատրաստակամությունը:
Հանդիպմանը քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Հանդիպման արդյունքներով կողմերը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։