ԴՄԻՏՐԻ ՊԵՍԿՈՎ. ԿԱՐԵՎՈՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հայտարարել է, որ գլխավորը հրադադարի ռեժիմի ապահովելն է բոլոր կողմերի կողմից։
«Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներին, նրանք շփվում են ադրբեջանական կողմի հետ, հայկական կողմի հետ։ Եվ, իհարկե, այժմ գլխավորը ռեժիմի շարունակությունն ապահովելն է՝ բոլոր կողմերի կողմից համապատասխան համաձայնագրերի պայմանների կատարման համար», - ասել է Պեսկովը։


Читайте также

Оставить комментарий