ՖԱՐԻԴ ՇԱՖԻԵՎ. ՀՀ ԱԳՆ-Ն ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ

Հայաստանի պետական կառույցները, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը, արդեն լիովին չեն ենթարկվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգներին։
Այս մասին լրագրողներին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
Նրա խոսքով, Հայաստանում խաղաղությանը դեմ որոշ ուժեր փորձում են օրակարգ մտցնել հակամարտությունը և սրել իրավիճակը. «Ես կարծում, որ Հայաստանը ներուժ ունի ազդելու իրավիճակի վրա։ Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը որոշակի դրական քայլեր է ձեռնարկել»։
Ֆարիդ Շաֆիևը նշել է, որ Ադրբեջանն ի վիճակի է պատասխանել Հայաստանի սադրանքներին. «Սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է ադեկվատ պատասխանի»:


Читайте также

Оставить комментарий