ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է՝ ՀՀ-Ն ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԱՀ-ԻՆ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հաստատում է՝ Հայաստանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե կոնկրետ ինչ առաջարկներ, իշխանական պատգամավորը չի մանրամասնում։ Հորդորեց դիմել կառավարությանը։
«Պատկերացումներն ընդհանրապես այն ծիրում են, որի մասին հրապարակային հայտարարել են մեր համապատասխան գերատեսչությունները և պաշտոնյաները», - աս    ել է Ռուբինյանը:
Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14 -ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։


Читайте также

Оставить комментарий